Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Բիզնես ոլորտի բեսթսելլերը՝ հայերեն

Բիզնես ոլորտի բեսթսելլերը՝ հայերեն
02.03.2018 | 14:21

Մարտի 3-ին, ժամը 19:30 «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի կունենա աշխարհում ամենաշատ վաճառվող գրքերից մեկի՝ Սթիվեն Քովիի «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» բեսթսելերի հայերեն թարգմանության շնորհանդեսը: 2011-ին Time ամսագիրը գիրքն ընդգրկել է «Բիզնեսի կառավարման վրա ամենամեծ ներգործությունն ունեցող 25 գրքերի» ցանկում:

Ստեղծագործությունը հայերեն թարգմանել է Ալինա Միրզոյանը, գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ»-ը:
«Այս գիրքը կարդալով յուրաքանչյուր ընթերցող հաստատ կգտնի իրեն ծանոթ իրավիճակներ, որոնցում կողմնորոշվելու համար կստանա մատչելի և գործնականում կիրառելի խորհուրդներ: Իսկ գրքում նշված սովորույթները կիրառելով՝ իր կյանքում կնկատի շոշափելի արդյունքներ և փոփոխություններ, որոնք հաճելի բացահայտումներ կլինեն նրա համար»,-նշում է գրքի թարգմանիչ Ալինա Միրզոյանը:


Նրա խոսքով՝ արդյունավետ և հաջողակ լինելու համար՝ Քովին կարևորում է նաև փոխհամագործակցությունը և փոխշահավետությունը, մշտապես ձգտելը լիովին լսել ու հասկանալ դիմացինին և այլն: Քովիի կարևոր նշանակություն ունեցող խորհուրդներից է նաև մշտապես ինքնակատարելագործման ձգտելը, որը նույնպես իսկական հաջողության բանալիներից է:
Ըստ Ալինա Միրզոյանի՝ այս գրքի հաջողության գրավականներից է նաև այն փաստը, որ գիրքն ուղղված չէ միայն բիզնեսում կամ կոնկրետ որևէ մի ոլորտում հաջողության հասնելուն: Այն ավելի շատ համընդհանուր բնույթ է կրում, ներկայացնում է բոլորի համար կիրառելի խորհուրդներ և ուղենիշեր, որոնք հաջողության են տանում կյանքի ցանկացած բնագավառում՝ անձնական հաղթանակից մինչև հանրային հաղթանակ:
Նշենք նաև, որ միջոցառման ընթացքում կկազմակերպվի սեմինար, որը կվարի թրեյներ, բիզնես խորհրդատու Նանա Հովհաննիսյանը: Մուտքն ազատ է:


«Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գրքում հեղինակ Սթիվեն Քովին ներկայացնում է ամբողջական, սկզբունքների վրա հիմնված մոտեցում անձնական և մասնագիտական խնդիրների լուծման համար: Քովին խորաթափանց դիտարկումներով և սուր պատմություններով քայլ առ քայլ բացահայտում է արդարությամբ, ազնվությամբ և մարդկային արժանապատվությամբ ապրելու ճանապարհը՝ սկզբունքներ, որոնք մեզ տալիս են փոփոխություններին հարմարվելու ապահովություն, ինչպես նաև իմաստություն և ուժ՝ օգտվելու այն հնարավորություններից, որ փոփոխությունն է ստեղծում:
«Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» գիրքը 1990-ից շարունակում է մնալ բեսթսելեր բիզնես ոլորտում՝ ավելի քան 30 միլիոն վաճառված օրինակով:

Դիտվել է՝ 2485

Մեկնաբանություններ